Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հաջակցություն դպրոցական դասագրքի, որը հիմնավորում է Բելառուսի պատմության բացառիկությունը։ Գրքին նա ուշադրություն է դարձրել դեռեւս 2016–ին՝ ծանոթանալով մշակումներին, երբ դրանք առաջադրվել էր Գիտության եւ տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի։
«Պետք է մեր մարդկանց ուղեղներում ներդնել ճշմարտությունը։ Եթե նույնիսկ այստեղ առկա է որեւէ ազգայնականություն, ապա դա առողջ ազգայնականություն է։ Լավ դասագիրք կլինի դպրոցներում ու բուհերում, կկարողանանք շրջել ուղեղները, մեզ համար հպարտ ժողովուրդ ձեւավորել», — հայտարարել է Լուկաշենկոն։
«Բելառուսական պետականության ակունքները. Պոլոցկյան եւ Վիտեբսկյան հողերը IX — XVIII դարերում» գիտական աշխատանքների շարքը նորովի է բացահայտում արեւելասլավոնյան վաղ պետական միավորումների եւ նրանց կենտրոնների ձեւավորման գործընթացը։ Գիտնական Օլգա Լեւկոն ասել է նախագահին, որ գրքերում հիմնավորվում է IX դարում բելառուսական պետության ձեւավորումը՝ Պոլոցկյան հողի ստեղծմամբ։











