BFM TV–ի փոխանցմամբ, անհայտ անձը ձու է նետել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի վրա,  երբ նա  Փարիզում գյուղատնտեսական ցուցահանդես էր այցելել։

Հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութը, որտեղ երեւում է թե ինչ դիպուկ է նետված ձուն հարվածել Մակրոնի դեմքին, երբ նա խոսում էր։ Թիկնապահներից մեկը անմիջապես իր մարմնով փակել է Մակրոնին՝ նրան պաշտպանելով հնարավոր հարձակումից։