Volkswagen ID Concept էլեկտրոմոբիլի սերիական տարբերակը կդառնա Tesla Model 3 էլեկտրամոբիլի մրցակիցը, հաղորդում է Life-ը։

ID կոնցեպտ քարը ներկայացվել է 2016–ին՝ Փարիզի ավտոսրահում։ Էլեկտրոմոբիլի արտադրությունը պետք է սկսվի այս տասնամյակի ավարտին։ 

Volkswagen-ում խոստանում են, որ մեկ լիցքով ընթացքի պաշարը կկազմի 400-600 կմ՝ կախված մարտկոցների տարողունակությունից։ Դա ավելին է, քան  կառուցվող Tesla Model 3-ինը (345 կմ) եւ թողարկվող Tesla Model X (542 կմ) քրոսովերինը։