Երեւանում արդեն կամաց-կամաց զգացվում է գարնան շունչը:
Երեւանում վերջին օրերին հաստատված դրական ջերմաստիճանն անում է իր գործը, ձյունն ու սառույցը հալչում են արագ տեմպերով՝ ցեխակույտերի վերածելով փողոցներն ու բակերը:
Վտանգավոր են դարձել նաեւ երեւանյան շենքերի տանիքները, կախված սառցալեզվակները հալոցքի պատճառով ընկնում են՝ սպառնալով շենքերի կողքով անցնող մարդկանց եւ մեքենաներին:











