Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 00:00-ին մեկնարկել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:
Մեկ ամիս շարունակ ԿԸՀ հայտ ներկայացրած հինգ կուսակցություններն ու չորս դաշինքները հանրությանն են ներկայացնելու իրենց ծրագրերը, համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուներին, կոչեր եւ կարգախոսներ են հնչեցնելու, խոստանալու են բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, նվազեցնելու հարկերն ու ճանապարհային տուգանքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրենց տեսլականն են ներկայացնելու, ու նոր խոստումներ են տալու:
Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել՝ ըստ հերթականության,
1. ԵԼՔ դաշինքը (Մարուքյան Էդմոն, Սարգսյան Արամ, Փաշինյան Նիկոլ)
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (Քոքոբելյան Խաչատուր, Բագրատյան Հրանտ, Սաֆարյան Ստյոպա)
3. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (Բաղդասարյան Արթուր, Շահգելդյան Մհեր, Բիշարյան Հեղինե)
4. «Ծառուկյան» դաշինքը (Ծառուկյան Գագիկ, Զաքարյան Իշխան, Զոհրաբյան Նաիրա)
5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը (Տեր-Պետրոսյան Լեւոն, Դեմիրճյան Ստեփան, Զուրաբյան Լեւոն)
6. Հայաստանի հանրապետական կուսակցությունը (Սարգսյան Վիգեն, Մարգարյան Տարոն, Հովհաննիսյան Արփինե)
7. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (Սարգսյան Տաճատ, Սաֆարյան Վազգեն, Մանուկյան Գագիկ)
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (Օհանյան Սեյրան, Մարտիրոսյան Արմեն, Օսկանյան Վարդան)
9. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (Ռուստամյան Արմեն, Վարդանյան Աղվան, Լոքյան Դավիթ):
Ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, քաղաքական ուժերը 13 ընտրական տարածքներում նաեւ թեկնածուներ են ներկայացրել տարածքային ընտրացուցակներով:
Ոստիկանության տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:
Նշենք, որ մարտի 5-ից մեկնարկող քարոզարշավը կտեւի 27 օր, ապրիլի 1-ը լռության օր է, իսկ ապրիլի 2-ին տեղի կունենա քվեարկությունը։
Հայտնի է՝ քաղաքական ուժերը երբ եւ որտեղից են մեկնարկելու իրենց քարոզարշավը











