Դուբայում  բրիտանացի ռուֆեր Ջեյմս Քինգսթոնին ձերբակալել են եւ 24 ժամից ազատ արձակել վտանգավոր հնարքներ անելու համար։ Այս մասին հայտնում է Gulf News պարբերականը։

Ոստիկանները էքստրիմի սիրահարին ձերբակալել են մարտի 4-ին, հարցաքննել են նրան ու ազատ արձակել։

Քինգսթոնը ստիպված է եղել գրավոր վստահեցնել, որ այլեւս նման վտանգավոր հնարքներ չի անի։ 25-ամյա բրիտանացուն ձերբակալելու առիթ էր դարձել նրա Youtube տեսահոլովակն այն մասին, թե ինչպես էր ինքը Դուբայում շինհրապարակում բարձրացել ամբարձիչ մեքենայի վրա ՝դրանով իսկ խախտելով օրենքը։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով երիտասարդը վտանգել է ոչ միայն իր կյանքը, այլեւ ուրիշների, որոնց վրա կարող էր ընկնել։