Հունվարի 25-ին, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին է դիմել նույն վարչական շրջանի մի տարեց բնակիչ: 90-ամյա թոշակառուն հայտնել է, որ իր բնմակարանից, որտեղ ապրում է կնոջ հետ, գողացել են մոտ 600 հազար դրամին համարժեք եվրո, դոլար, ռուբլի, կնոջ մոտ գտնվող 50 հազար դրամ արժողությամբ ականջողերը, ինչպես նաեւ մոտ 70 հազար դրամ արժողությամբ սննդամթերք, խմիչք եւ այլն: տարեց ամուսիններին պատճառվել էր մոտ 700 հազար դրամից ավելի նյութական վնաս:
Իրավապահները պարզել են, որ գողությունը կատարվել էր ոչ թե գաղտնի բնակարան մուտք գործելով, այլ խաբեությամբ:
Պարզվել էր, որ փետրվարի 23-ին Քանաքեռ Զեյթունում տարեց ամուսիններին է մոտեցել մի տաքսու վարորդ, մեկ-երկու խոսք փոխանակելուց հետո տեղեկանում է, որ տարեց կինը տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունի եւ առաջարկում է իր ծանոթ մերսողի հետ հյուրընկալվել նրանց՝ վստահեցնելով, որ ծանոթը լավ մասնագետ է:
Պայմանավորվելուց երկու ժամ անց տաքսու վարարդը միայնակ գալիս է տարեց ամուսինների տուն, ասում, որ շուտով մերսողն էլ կգա: Մինչ այդ նրանք օղի են խմում: Րոպեներ անց գալիս է «մերսողը», որին տաքսու վարարոդն ուղարկում է իր մեքենայից խմիչք բերելու: Այս գործողությունրից հետո երկրորդ հյուրը տանտիկնոջ հետ մտնում է ննջարան՝ մերսելու:
Տան բնակիչներն ասել են, որ փողերը եղել են ննջասենյակի պահարանում, իսկ ականջողերը՝ տանտիրուհու ականջներին: նախնական տեղեկություններով հափշտակությունը կատարել է «մերսողը»:
Իսկ տաքսու վարարդն՝ օգտվելով տանտերերի անուշադրությունից, բնակարանից վերցրել է բջջային հեռախոսներ, սննդամթերք, խմիչք, անգամ օպտիկական ակնոցը:
Այդ ընթացքում «մերսողը» դուրս է գալիս սենյակից եւ խնդրում տանտիկնոջը որոշ ժամանակ չանհանգստացնել, ապա հեռանում են տնից:
Ոստիկանները 20 օր անց պարզել են, որ կասկածյալներն են Արայիկ Հ.-ն (տաքսու վարորդ) եւ Արտակ Գ.-ն («մերսող»): Արայիկ Հ.-ն նախկինում 6 անգամ դատապարտվել է, այդ թվում գողության ու խարդախության մեղադրանքներով:
«Մենք երկուսով ենք եղել, մեկ էլ իրանք: Չուզենալով եղավ: Գնացինք… չեմ կարա ասեմ, որովհետեւ խմած եմ եղել»,-ոստիկանությունում նշել է Արայիկ Հ.-ն:











