Երեւանի Արշակունյաց պողոտայում թիվ 8 երթուղային տաքսու մեջ քիչ առաջ տղամարդ է հանկարծամահ եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից: Ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 14:40-ին՝ շտապօգնությունից:
Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնեց, որ մահացողը 63-ամյա Ժորա Ասատրյանն է:
Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:













