Երեւանի Թոթովենց փողոցի բնակարաններից մեկից փորձել են գողություն կատարել, սակայն, տանտերը նկատել է բնակարանագողերին եւ հետեւել նրանց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: Տանտիրոջն օգնության են հասել հարեւանությամբ գտնվող դպրոցի աշակերտները: Ավելի ուշ ոստիկանություն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նույն փողոցից դեմքի քիմիական այրվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











