Երեւանում, այսօր՝ մարտի 8-ին, Հայացք մամուլի ակումբում ընթանում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը լրագրողների հետ:
Թեման՝ Նոր քաղաքական պլատֆորմի ձևավորում, ապագա քաղաքական գործընթացների ներգրավվածություն:
Նշենք, որ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանը հեռացել է «Ժառանգություն» կուսակցությունից՝ իր անհամաձայնությունը հայտնելով ընտրություններում «Համախմբում» կուսակցությանը եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին միանալու որոշմանը:
Նշվում է, որ Փոստանջյանը որոշել է նոր կուսակցություն հիմնել, որի կազմում կլինեն նաեւ «Ժառանգությունից» հեռացած անդամներ:











