Լոռու մարզի Վանաձոր քաղաքին հարակից անտառներում բռնկված հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել միայն 5 ժամ անց։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ մարտի 8–ին, ժամը 15:30-ի սահմաններում բռնկված հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել ժամը 19:20-ին: Այրվել է շուրջ 20 հա խոտածածկ տարածք և 250 եղևնի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Վանաձորի անտառպետության 5 աշխատակից:














