Վիետնամում «Քոնգ, գանգի կղզի» ֆիլմի առաջնախաղը մռայլվել է հրդեհով, որի հետեւանքով այրվել է Քինգ Քոնգի հսկայական հինգմետրանոց մոդելը։
Sky News-ի փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Հոշիմինայում։ Հրդեհի պատճառը արհեստական հրաբխի բոցերն են եղել, որը կառուցվել էր առեւտրի տանը, որպես ժամանցային ծրագրի մի մաս։ Սկզբում հանդիսատեսը որոշել է, որ դա շոուի մի մասն է, բայց երբ հասկացել են, որ հրդեհը իսկական է, խուճապահար փախուստի է դիմել։











