YouTube-ում Enawo ցիկլոնի տեսանյութն է հայտնվել, որը 38 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է Informing-ը:

Ցիկլոնը Մադագասկարում հորդառատ անձրեւներ է առաջացրել, որոնք ուղեկցվել են մինչեւ 300 կմ/ժ արագությամբ քամիներով:

Enawo-ի հետեւանքով մի քանի օրվա ընթացքում երկրի 38 բնակիչ է զոհվել, 180-ը՝ վիրավորվել: Աղետի գոտում շուրջ 116 հազար մարդ կա: Բազմաթիվ բնակիչների տարհանել են տներից: Ներկայում շուրջ 53 հազար մարդ օգնության կենտրոններում է գտնվում: