ՀԱՀ-ում ճամփորդողները երկար կհիշեն մեծ սպիտակ շնաձկան հետ հանդիպումը։ Համացանցում հրապարակվել է զբոսաշրջիկների ու ծովային գիշատչի հանդիպման տեսագրությունը։

Հատուկ վանդակում տեղավորված զբոսաշրջիկները որոշել են գրավել շնաձկան ուշադրությունը նարնջագույն լողակի օգնությամբ։ Դա նրանց հաջողվել է, բայց երբ շնաձուկը սկսել է ատամներով կրծել վանդակի ճաղերը, ներսում գտնվողներից մի քանիսի նյարդերը տեղի են տվել։