Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով հետախուզվում է Արմեն Հ.-ն, որը Հակոբ Մ.-ի հետ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությունից խարդախությամբ հափշտակել է 83 մլն 159 հազ. 200 դրամի շինանյութ։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Մ.-ն հայտնաբերվել եւ ստորագրությամբ բաց է թողնվել։

«Ովքեր որեւէ տեղեկություն ունեն Արմեն Հ.-ի գտնվելու վայրի վերաբերյալ կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին։ Իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ Արմեն Հակոբյանի եւ Հակոբ Մուշեղյանի հանցավոր գործունեությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության ցանկացած բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: