Պրոֆեսոր Ռոբերտ Քելլին, որի հարցազրույցը համացանցում վարակիչ է դարձել՝ կադրում երեխաների չծրագրված հայտնվելու պատճառով, ВВС-ին կրկին հարցազրույց է տվել:
Նա պատմել է, թե այդ պահին ինչ է զգացել եւ բացատրել է, թե ինչու է կինը՝ Չոնա Կիմն այդպես արագ սենյակ մտել. «Սկայպով զրույցի ընթացքում դու նաեւ քո պատկերն ես տեսնում, այնպես որ՝ ես կնոջս տեսա հենց նա դուռը բացեց: Հույս ունեի, որ նա դա վաղ թե ուշ կնկատի եւ երեխաներին սենյակից հանելու ձեւը կգտնի: Հոլովակում երեւում է, թե ես ինչպես եմ փորձում ձեռքով դստերս իբր թաքցնել աթոռի տակ. սրա պատճառն այն է, որ հենց այդ սենյակում՝ իմ աշխատասենյակում են պահվում խաղալիքները եւ մանկական գրքերըը: Ես հույս ունեի, որ նա որեւէ գիրք կվերցնի կարդալու համար, գոնե կես րոպե տրամադրելով, որ հարցազրույցն արագ ավարտեի:
Իսկ ահա երբ քայլասայլակով սենյակ մտավ որդիս, ես հասկացա, որ ոչ մի բան անել չեմ կարող: Մտածում էի, որ դուք կընդհատեք հարցազրույցը:
Բանն այն է, որ կինն այդ ժամանակ հարեւան սենյակում հեռուստացույցով ամուսնու հարցազրույցն էր դիտում եւ հենց այնտեղ է անսպասելի կադրում տեսել երեխաներին՝ Մարիոնին եւ Ջեյմսին: «Ոչ, ես Ռոբի կինն եմ, ոչ թե երեխաների դայակը: Ինչ-որ մեկին դեռ թվացել է, թե ես ավելորդ կոպտությամբ եմ երեխաներին սենյակից հանել: Ես պարզապես արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ այդ արտակարգ վիճակում: Հետո Մարիոնից ներողութուն եմ խնդրել»,- նշել է Չոնա Կիմը:
Պրոֆեսորը ВВС-ի հետ զրույցում նաեւ հաստատել է, որ չնայած համացանցում տարածված լուրերին, ինքը հարցազրույցի ժամանակ վարտիքով է եղել. «Ոչ, ես վարտիքով էի: Այս ամենը բեմականացված չէր: Ինչ-որ մեկն ասել է, որ այս ամենը բեմականացված էր մեզ վրա ուշադրություն գրավելու համար: Դա ճիշտ չէ»:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Քելլին տեսակապով տանից մեկնաբանություններ է կատարել լուրերի թողարկաման համար: Այդ ժամանակ իրար հետեւից սենյակում են հայտնվել նրա փոքրահասակ երեխաները:
Սկզբում սենյակ է մտել դուստրը, ապա քայլասայլակով փոքրիկը, իսկ հետո նրանց «աննկատ» փորձել է դուրս բերել մայրը:











