Ոստիկանության կենտրոնական բաժնին, հունվարի 19-ին մի երիտասարդ է դիմել` հայտնելով, որ Տերյան փողոցում իրեն է մոտեցել մի տղամարդ, խոսելու նպատակով վերցրել է հեռախոսը եւ փախել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է իրականացրած լինի 18-ամյա Արմեն Խ.-ն: Նա, մարտի 7-ին ներկայացել է Ոստիկանության կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Արմեն Խ.-ն ձերբակալված է, քննությունը շարունակվում է:











