Գյումրիում տեղացող ձյան պատճառով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ նախատեսվածից կարճ է տեւել: NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ Գագիկ Ծառուկյանի ելույթից անմիջապես հետո գյումրեցիները բարձրացել են բեմահարթակ՝ ամեն կերպ փորձելով մոտենել Գագիկ Ծառուկյանին, նրանց տեղեկացնել իրենց խնդիրների մասին եւ նամակներ փոխանցել նրան: բեմահարթակի մոտ սկսված հրմշտոցի պատճառով բեմահարթակի մաս կազմող հսկայական քարոզչական պաստառը ընկել է, իսկ Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները մի կերպ են կարողացել նրան դուրս բերել ամբոխի միջեից:
Նշենք, որ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպել է Գյումրիի Թատերական հրապարակում, նրան դիմավորել են դաշինքի տարածքային թեկնածուներ Վարդեւան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը: Մինչ Գյումրի մեկնելը, Ծառուկյանը հանդիպել էր արթիկցի ընտրողների հետ:











