Ժողովուրդ ջան, 15 կետերը անձամբ ես եմ գրել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Որոշ մարդիկ ասում են՝ պոպուլիզմով եք զբաղվում, ո՞ր հարցն ա պոպուլիզմ. Մենք մեր գործով, նույն երկրում ապրում ենք, ցանկացած ոլորտ, հավասարաչափ, նպատակային, արդյունավետ զբաղվել ենք, հասել ենք ամենաբարձր ցուցանիշների:

Այսօր ում կվստահեք, ում կհավատաք, ժողովուրդ ջան, 15 կետերը անձամբ ես եմ գրել: Ես եմ ասել, ճշտել եմ մեր տնտեսագետների հետ: Այդ 15 կետերը բոլոր ոլորտների մարդկանց վերաբերում է, սկսած թոշակառու, ծառայող, գյուղացի, քաղաքացի, արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն: Բոլորի վերաբերյալ կետ կա: Այսօր մարդկանց մատից պետք է փուշ հանվի, բանկի տոկոսները պակասացվի: Ստեղ երեւի մարդ չկա, չէ՞, որ վարկ չունենա:

Եթե ամեն ընտանիքից 3 մարդ վարկի տակ է, ո՞վ է տալիս էդ ավանդ, ես ուզում եմ իմանամ, էլի: Եթե մարդը վարկի տակ ա, պիտի գնա ավանդ տա, հետո էլ 20 տոկոսով վարկ վերցնի՞: Դա ո՞ւմ գլուխը կմտնի»,-հայտարարեց Ծառուկյանը:

Նա նշեց, որ իրենք ակնկալում են ժողովրդի քվեն. «Ես չեմ ասում 30, 40 տոկոս, այլ 50+1: Առաջին ամսում բոլոր օրենքները ընդունվի համապատասխան, որ մարդիկ կանողանան շնչել, թոշակ բարձրանա, բանկի տոկոս իջնի, ներդրում արվի: Ես պաշտոնի ու գումարի համար չեմ եկել, այլ համապատասխանաբար ես հայ եմ:  Ես սիրում եմ իմ ժողովրդին ու էսօր չնչին բան ա պետք՝ մարդն իր աշխատանքով կարողանա ապրի: Որ դուք 50+1 չտաք, չեմ կարա փոխեմ»:

Ի պատասխան ներկաներից միկին տեղից բղաբեց. «Մենք քեզի սաղ պլյուս կուտանք»: