Չինաստանում կինը վատ տրամադրությամբ փողոցում ավելի քան 2000 դոլար է նետել: Ըստ The South China Morning Post-ի՝ երիտասարդ կինը փողերը շաղ է տվել մայթերին: Անցորդները պարզապես հետեւել են նրա գործողություններին՝ չփորձելով հավաքել թղթադրամները:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հավաքել են գումարը՝ 2374 դոլար, եւ վերադարձրել կնոջը: Նա իր արարքը բացատրել է «վատ տրամադրությամբ»: