Քենիական արգելոցում 4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել 68 կգ կշռող բորենուն: Տեսագրությունը հրապարակել է National Geographic-ը:
Ըստ Lenta-ի՝ հոլովակը նկարահանել է Նիդեռլանդներից զբոսաշրջիկ Ջոս Բաքերը, որը հետո տեսանյութը ցուցադրել է տեղի հետազոտողներին:
Պիթոնները սովորաբար սնվում են գիշատիչների ձագերով, բայց ոչ հասուն կենդանիներով: Տեսանյութը դիտելով՝ գիտնականները պարզել են, որ Աֆրիկայում ամենամեծը համարվող օձի զոհ է դարձել արու բորենի:















