Չինաստանի Խեբեկ նահանգի բնակիչ Չժան Մենգչույը միջոց է գտել մի փոքր երջանկացնելու իր 85-ամյա կաթվածահար հորը։
2012-ին տղամարդը ստիպված է եղել թողնել աշխատանքը՝ հիվանդ հորը խնամելու համար, իսկ 2015-ին նա շներ է ձեռք բերել, հաղորդում է Daily Mail-ը։ Կարճ ժամանակահատվածում Չժան Մենգչուհը շներին սովորեցրել է ճոպանների վրայով քայլել, որպեսզի վերջիններս զվարճացնեն իր հորը։
Շները նաեւ կարողանում են նստել, «ծառայել», բաձրանալ աստիճաննրով եւ թռչել պատերի վրայով։











