«Ժողովուրդն ինձ ասում է՝ Ծատուկյան, փրկի: Ծառուկյանը պատրաստ ա»: Այսպես է դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հավաքված ընտրողներին «Ծառուկյան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
Չնայած առատ ձյան տեղումներին, Հրազդան քաղաքի մարզպետարանի բակում ասեղ գցելու տեղ չկար: Հրազդանցիները Գագիկ Ծառուկյանին սպասում էին նամակներով, բայց Ծառուկյանի թիկնապահներն ու նրան ուղեկցող աշխպատակազմը թույլ չէին տալիս մոտենալ եւ հանձնել նամակները՝ խոստանալով վերջում վերցնել:
«Մինչեւ այստեղ հասնելս, մյուս մարզերում ու քաղաքներում էլ ժողովուրդն ասում է՝ փրկեք, Ծառուկյան: Ցանկացած բնակագավառում պետք է առաջընթաց ունենանք: Պետք է իմ թիմն աշխատի, բարեփոխումներ լինեն, որ ժողովուրդը շնչի: Իմանալով ժողովրդի դարդն ու ցավը, պետք է աշխատենք: Ասել եմ, ասում եմ՝ քիչ եմ խոստանալու շատ աշխատեմ: Մարդիկ պետք է զգան, որ իրենց մասին մտածում ենք: Այստեղ բոլորդ վարկի տակ եք, թե ոչ: Կա՞ այստեղ մեկն ով վարկի տակ չի»,-ասաց Ծառուկյանը:
Ծառուկյանի հարցին ի պատասխան հրազդանցիներից մեկը բացականչեց. «Վայ, վայ, վայ, հըլը վարկը ջայնամ, բա կոմունալները…»:
«Բա վարկերի տոկոսներն ինչքան են՝ 20, 24, 30 տոկոս: Վարկային համակարգը պետք է փոփոխվի: Ինչ ասել ենք, անելու ենք: Ամեն մարզի համար պետք է տրվի 50 մլն դոլար: Ներդրումներ էլ պետք է արվի»,- ասել է Գագիկ Ծառուկյանն ու հավելել. «Տեսնելով ոնց եք ես ձյանը եկել ինձ հետ հանդիպման, այսքան մարդ տեսնելով եթե արժանացել եմ այս հարգանքին ու հավատին, սրբության պես պետք է պահեմ, պահպանեմ, իմ ժողովրդի հավատը, հարգանքն ու պատիվը Ծառուկյանի հանդեպ: Ես ասել եմ, որ ես պարտք ունեմ ժողովրդին տալո»ւ:
Ըստ ԲՀԿ առաջնորդի, ով կարող է պետք է աշխատի, ով լավ աշխատի պետք է պարգեւատրվի: «Ով չի կարող աշխատել, թեկուզ տղաս լինի, նա պետք է իր տեղը զիջի: Բոլորի հանդեպ պետք է հավասար մոտեցում լինի եւ ես այդպես եմ աշխատելու: Այն կազմը, որն իմ թիմում չկա, մեր երկրում կա: Տարբեր կուսակցություններ կան, բոլոր կուսակցություններում լավ մարդիկ կան: Պետք է համախմբվել, արդյունավետ աշխատանք կազմակերպել»,- նշել է Ծառուկյանը:

















