Ինձ ուղղված նամակների թիվն այնքան շատ է, որ եթե 24 ժամ կարդամ, ժամանակը չի հերիքի: Այդ մասին Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով մի կնոջ հարցին:

Կինը հայտնել է, թե իրեն ապօրինաբար դուրս են շպրտել, հիմա էլ քրգործ են սարքել իր դեմ ու մեղադրում են, որ վագոն-տնակումէ ապրում, իսկ իր նամակին կառավարությունից չեն արձագանքել: «Ես ձեզ լսեցի, անձամբ կոնտրոլի տակ կպահեմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ խոստանում, որ պատասխանը կլինի այն, ինչ դուք սպասում եք, այլ կլինի այն, որ ես և համապատասխան ատյանները կգտնենք ճիշտ՝ օբյեկտիվորեն»:

Մեկ այլ դիլիջանցի էլ սրտնեղեց, որ նամակ է ուղարկել վարչապետին՝ նրա հետ հանդիպելու խնդրանքով, սակայն կրկին արձագանք չի եղել: Ազատամարտիկը սպառնաց, որ ինքն ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից: «Գեւորգ ջան, դու հիասթափված ես, նեղված ես: Քո այդ ներքին տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձևակերպի, ու մի վախացրու, որ գնալու ես երկրից»,- պատասխանել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպման մասնակիցները նաեւ հարցրել են, թե որքանով համոզված լինեն, որ Կարեն Կարապետյանը հաջորդ 5 տարիների ընթացքում լինելու է վարչապետը, Կարապետյանը ատասխանել . «Դուք այդ շանսն ինձ պետք է տաք։ Եթե դուք այդ շանսը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»։