Գագիկ Ծառուկյանն իրականացրել է հրազդանցի տատիկի երազանքը՝ գրկել ու համբուրել է: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Հրազդանում ընտրողների հետ հանդիպման ընթացքում բեմի աջ անկյունում հրազդանցի ծեր կին էր կանգել եւ սպասում էր Ծառուկյանի զեկույցի ավարտին: Դաշինքի ղեկավարի թիկնապահները սակայն տատիկին թույլ չէին տալիս բեմի ակյունից առաջ գնա կամ մոտ կանգնի Ծառուկյանին:
Առանց անձրեւանոցի՝ ձյան տակ հրազդանցի տատիկը սպասեց այնքան, մինչեւ Ծառուկյանն իրեն նկատեց: Դաշինքի ղեկավարը մոտեցավ տատիկին, բռնեց տատի վերարկուի ուսերից եւ բարձրացրեց բեմ: Հրազդանցի տատի ցանկությունը Գագիկ Ծառուկյանին գրկախառնվելն ու համբուրելն էր:
Հանդիպման վերջում հրազդանցիները գեղանկար նվիրեցին Ծառուկյանին, վերջինս այն հանձնեց իր աշխատողներին: Մինչ Ծառուկյանը ժողովրդին ճեղքելով կհասներ մեքենային, հրազդնացիների նվերն իսկական պատուհաս էր դարձել Ծառուկյանի աշխատակազմի ձեռքին՝ ժողովրդի հրմշտոցի պատճառով:












