Facebook-ի Նապհտալ Նհատալին անհավատարիմ կանանց եւ նրանց սիրեկանների մասին բազմաթիվ անեկդոտներից դասական իրավիճակ է նկարահանել եւ հրապարակել սոցցանցի իր էջում:

Ըստ Life-ի՝ նրա շնորհիվ Փարիզի տանիքներից մեկում տեղի ունեցած տեսարանն ավելի քան 1.5 մլն մարդ է դիտել:

Տեսանյութում մերկ տղամարդը նստած է շենքի տանիքին: Հեղինակը ենթադրում է, որ նա ցատկել է այդ շենքում բնակվող կնոջ անկողնուց, երբ վերջինի ամուսինը տուն է վերադարձել: Ոմանք էլ ենթադրում են, որ տեսանյութում պատանի է, որը վախեցել է ոչ թե կնոջ խանդոտ ամուսնուց, այլ աղջկա ծնողներից: