Պերմում դպրոցականը հանուն like-ի քայլել է 25-րդ հարկում գտնվող պատշգամբի ծայրով: Արյունը սառեցնող տեսագրությունը հայտնվել է սոցկայքերում, հաղորդում է Ura.ru-ն:
Տեսագրությունում դպրոցականը քայլում է պատշգամբի ծայրով, որը գտնվում է 25-րդ հարկում: Տղան նախ քայլում է դրա ծայրով, ապա ցատկ կատարում դեպի պատշգամբ: Այդ ամենը տեսագրող նրա ընկերը` ժապավենի մյուս կողմում, ասում է. «Հետեւիր ալիքին, հետո ավելի լավ կլինի: Հաջորդը 50-րդ հարկն է»:











