Ավստրիացի ու նորզելանդացի մասնագետները, որոնք ուսումնասիրել են կեա թութակներին, պարզել են, որ թռչունները ունեն հատուկ դայլայլ, որը կատարում է մարդու վարակիչ ծիծաղի դերը, գրում է Life –ը։
Օրնիտոլոգները ձայնագրել են այդ դայլայլը, որը թութակները օգտագործում են խաղերի կամ կատակային մենամարտերի ժամանակ, իսկ հետո այդ ձայնագրությունը միացրել են ուրիշ թռչունների համար։ Թութակները լսելով ձայնագրությունը, սկսում էին կատակով կռվել իրար հետ եւ առհասարակ խաղալու հակում էին դրսեւորում։ Ըստ հետազոտողների նման վարքագիծը բնորոշ է թռչուններին սիրահետման ժամանակաշրջանում։











