Ամերիկյան Թենեսի նահանգի սաֆարի պարկի լաման երկար կմնա Թրեյ Ջենսենի, նրա եղբոր եւ ծնողների հիշողության մեջ: Զբոսանքի ժամանակ նրանց մեքենայի մոտ մի քանի քաղցած կենդանիներ են հավաքվել, որոնց ընտանիքը կերակրել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սակայն եղածն ուտելուց հետո, լամաները բառացիորեն փորձել են մտնել մեքենա՝ լրացուցիչ սնունդ ստանալու համար: Դա սարսափեցրել է տղաներից մեկին՝ Թրեյին: Վախից նա կուչ է եկել նստատեղի անկյունում ու սկսել է լաց լինել ու գոռալ, իսկ ընտանիքի հայրը պարզապես ծիծաղել է երեխայի վախի վրա:
Տեսանյութը զվարճացրել է Youtube-ի օգտատերերին, շաբաթվա սկզբից այն արդեն ավելի քան 85 հազար դիտում է գրանցել:











