Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ 25-ամյա Սուրեն Առաքելյանին:

Նախնական տեղեկություններով, Սուրենը մարտի 17-ին Գյումրի գնալու նպատակով տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:

Երիտասարդի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0312) 5-85-85 կամ (093) 32-39-80:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: