«Մենք կայացած համատիրություններ չունենք. Համատիրությունն ինչ-որ անհասկանալի մի բան է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ բոլոր մարզերային այցերի ժամանակ շենքային պայմանների  վերաբերյալ հարցեր բարձրացվում են:

Նրա խոսքով, ներկայումս հանրապետության շենքերի 67 տոկոսի գույքի կառավարումը տնօրինվում է համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսը վերապահված են  համայնքի ղեկավարներին. «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրների բազմաբնակարանային բնակարանային  ֆոնդի վերաբերյալ:  Հիմնական խնդիրը համապատասխան շենքերի, համատիրությունների  ոչ արդյունավետ կառավարման, կամ ընդհանրապես դրա բացակայության մեջ է»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը  պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարման, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»:

«Մենք պետությունով այս հանձնարարականի հիմնա վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում և այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնանք էստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է շատ համարձակորեն կառավարիչների ինստիտուտ ստեղծել, մեծացնել:

Վարչապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարանային շենքերի արդյունավետ կառավարման վերաբերյալ առաջարկություններ: