Ոստիկանությունը, Դավիթաշեն 3 փողոցի եւ Հալաբյան փողոցների խաչմերուկից մարտի 18-ին հայտնաբերեց եւ թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեց մասիսցի 42-ամյա  Սերգեյ Հովհաննիսյանին:

Նրա մոտից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված: Պարզվեց, որ Հովհաննիսյանը քաղաքացիներին թմրամիջոց է վաճառել, որոնցից մեկին ոստիկանները հայտնաբերել էին մարտի 10-ին:

Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաեւ «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որով Հովհաննիսյանը բռնվելու պահին փորձել էր փախուստի դիմել: Նույն կասկածանքով` ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ Երեւանի 33-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանին: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվեց 27 թմրահաբ եւ շագանակագույն հետքերով կաթուցիչներ:

Նշված դեպքերով քնությունները շարունակվում են: