Կազանի վառոդի գործարան են ժամանել հրշեջ փրկարարական ստորաբաժանումները, որոնք հաղորդագրություն էին ստացել այնտեղ բռնկված հրդեհի մասին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

«Հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է մոսկովյան ժամանակով 20։27-ին։ Ուղարկվել են երրորդ աստիճանի բարդության համար նախատեսված ստորաբաժանումներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ պատահարի հանգամանքները պարզվում են։