Սլովենական Bozena Security Systems ընկերության մասնագետները մշակել են մեքենան, որը նախատեսված է փողոցային անկարգությունների ճնշման համար, հայտնում է Gizmodo-ն։

Փոխադրամիջոցը բաղկացած է երեք մասերից ՝ տրանսպորտորից,երեք տոննա քաշով վահանից ու ջրով կցասարքից։ Վահանը կարող է բարձրանալ՝ առաջ թողնելով ոստիկաններին ու ընդլայնվել՝ ամբողջությամբ արգելափակելով փողոցը։ Դրա վրա կան նաեւ անցքեր՝ տրավմատիկ զենքից հրաձգության համար։ Մեքենան ունի մի քանի տեսախցիկներ, որոնց միջոցով վարորդը կարող է տեսնել այն, ինչ տեղի է ունենում առջեւում, նաեւ երկու ջրանետ սարք։