Շնորհիվ Հայ ազգային կոնգեսի առաջարկած նորամուծությունների ընտրատեղամասերում ընտակեղծիք անել ընդհանրապես հնարավոր չի լինելու: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, խորհրդարանում իրենց ջանքերով ընդունված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ տնտրողների կողմից ստորագրված ցուցակները անմիջապես ընտրություններից հետո կհրապարակվեն: «Մենք հասանք նրան, որ բոլոր խոշոր տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կհեռարձակեն ամբողջ ընտրական գործընթացը, ներառյալ հաշվարկը: Լինելու են նաեւ էլեկտրական սարքավորումներ, որոնք կնույնականացնեն ընտրողներին:
Շնորհիվ նորամուծությունների ընտրատեղամասերում ընտակեղծիք անել ընդհանրապես հնարավոր չի լինելու»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:
Նա նշել է, թե դա փոքր, բայց հեղափոխություն էր, եւ դրա շնորհիվ մեր երկրի ճակատագիրը գտնվում է ժողովրդի ձեռքերում: Այդուհանդերձ, իշխանություններ կփորձեն կեղշիքներ անել դրսում, գումար բաժանել, բայց քանի որ ընտրությունը գաղտնի է, ժողովուրդը ապրիլի 2-ին կարող է հեղափոխություն կատարել մեր երկրում:
«Կոչ եմ անում՝ եկեք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը»,- ասաց Զուրաբյանը՝ կոչ անելով քվեարկել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին:











