ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեվեդեւը նախատել է գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչեւին՝ կառավարության նիստից ուշանալու համար։ Խորհրդակցությունը սկսվել է նախատեսված ժամանակից 13 րոպե ուշ, նշում է «ՏԱՍՍ»-ը։

«Բոլորին, ովքեր չեն մասնակցել Արկտիկական ֆորումին, մեծ արկտիկական ողջույն, բայց դա չի նշանակում, որ կառավարության նիստից պետք է ուշանալ։ Ալեքսանդր Նիկոլաեւիչ, մենք ձեզ սպասում էինք։ Ես երեկ ուշ գիշերն եմ վերադարձել, ես տեղում էի, իսկ ձեզ սպասեցինք։ Լավ չէ։ Զարթուցիչ ձեզ համար միացրեք տարբեր տեղերում», - Մեդվեդեւը նկատողություն է արել Տկաչեւին։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Արխանգելսկում իր աշխատանքներն է սկսել Արկտիկական IV միջազգային՝ «Արկտիկան-երկխոսության տարածք» ֆորումը։