Հայկական սփյուռքից արտիստները չեն աջակցում Հայաստանում կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցություններից ոչ մեկին։ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության նպատակն է փոխազդել երկրում ժողովրդավարության հաստատմանը։ Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայտնի ռոք-երգիչ Սերժ Թանկյանը (ֆոտոռեպորտաժ

«Շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ այս ընտրություններում մենք անձնական շահ չունենք։ Մենք անկուսակցական ենք։ Շատ մարդիկ վիճում են հայացքների պատճառով, որոնց նրանք հակված են։ Իսկ մեզ համար միեւնույն է՝ ով ինչպիսի հայացքներ ունի, մեզ համար ամենակարեւորը հայ ժողովրդի կամքն ու ցանկությունն են», - ասել է Սերժ Թանկյանը։

Հարցի նկատմամբ իր վերաբերմունքը լուսաբանելու նպատակով նա կատարել է Butthole Surfers խմբի երգից մի փոքր փոփոխված հատված.

I don't give a f*** about the FBI,

I don't give a f*** about the CIA,

I don't give a f***  about the KGB,

I don't give a f***  about the FSB.

«Մենք պրոֆեսիոնալ դիտորդներ չենք, մենք արտիստներ ենք։ Մեր աշխատանքն է ներշնչել ձեզ, որ դուք ընտրությունների գնաք եւ քվեարկեք։ Անարդարությունն այսօր ամենուր է եւ նույնիսկ ԱՄՆ-ում։ Ինչպե՞ս Թրամփը դարձավ նախագահ։ Հիլարի Քլինթոնը 3 անգամ շատ ձայներ է ստացել, բայց նախագահ դարձավ Թրամփը։ Բայց դա չի նշանակում, թե չպետք է քվեարկել։ 2,5 մլն մարդ սեփական ձայնի իրավունք ունի։ Ոչ ոք չի կարող 2,5 մլն մարդու ստիպել ինչ-որ բան անել։ Մերն է ուժը, մերն են ձայները։ Եկեք կանգ չառնենք, գնանք առաջ» - ասել է երգիչը։

Հիշեցնենք, որ մի շարք արտիստներ, որոնց թվում բացի Սերժ Թանկյանից նաեւ ռեժիւսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանն են, Հայաստան են ժամանել՝ խորհրդարանական ընտրություների ժամանակ դիտորդական առաքելություն կատարելու նպատակով՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում։

Ինչպես նշել է Սերժ Թանկյանը՝ նախաձեռնությունը պատկանում է արտիստների խմբին, որոնք անհանգստանում են, թե ինչ տեղի կունենա Հայաստանում՝ «հատկապես «Սասնա ծռեր»-ից եւ երկար տարիներ երկրում լարվածությունից ու անարդարությունից հետո»։