Բրիտանացի գյուտարար Ռիչարդ Բրաունինգը ստեղծել է Երկաթե մարդու ռեակտիվ կոստյում, որը նա կոչել է Gravity, հայտնում է Life-ը։
Gravity-ն իրենից ներկայացնում է մի քանի մանրակերտ ռեակտիվ շարժիչ, որոնք տեղադրված են էքզոկմախքի ամուր կոնստրուկցիայի վրա։ Դրանք թույլ են տալիս ուղղահայաց օդ բարձրանալ ու շարժվել օդում։ Ընդ որում կառավարումը տեղի է ունենում սեփական մարմնի հաշվին։ Ընդամենը կոսնտրուկցիայի մեջ օգտագործվել է վեց գազատուրբինային շարժիչ՝ չորս «ձեռքի» ու երկու՝ «ոտքի»։
Դեռ հստակ հայտնի չէ, թե որքան է բավականացնում վառելիքի պաշարը ու արդյոք հնարավոր է նման սարքի օգնությամբ մեծ տարածություններ հաղթահարել, սակայն այն արտաքուստ բավականին հետաքրքիր է թվում։











