Ամերիկյան հոկեյի լիգայի խաղի ժամանակ խաղի երկրպագուհիներից մեկն ամուսնության առաջարկ է արել ընկերոջը:

Դա տեղի է ունեցել Kiss Cam ընդմիջման ժամանակ: Այս ընդմիջման իմաստն այն է, որ մարզադաշտի ցուցատախտակին են հայտնվում երկրպագուներին նկարահանող  տեսախցիկների կադրերը: Զույգը, որի վրա տեսախցիկը կանգնում է, պետք  համբուրվի:

Երկրպագուհիներից մեկը ոչ միայն համբուրել է իր ուղեկցին, այլեւ ծնկի է իջել, հանել է մատանին եւ առաջարկել է իրեն կնության վերցնել: Տրիբունաների ողջույնի ներքո երիտասարդն իր համաձայնությունն  է տվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: