Դուբայի էմիրի որդին եւ գահաժառանգը՝ Համդան իբն Մոհամեդ ալ Մաքթումն օգնել է վարորդին՝ դուրս հանել ավազում խրված բեռնատարը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Համդանը ճոպանը կապել է իր Mercedes-Benz-ին եւ սկսել քաշել բեռնատարը:  Ճոպանը մի քանի անգամ կտրվել է, բայց արդյունքում մեքենան հաջողվել է հանել ավազե գերությունից:

 Instagram-ում հրապարակված տեսանյութը չորս օրվա ընթացքում ավելի քան 54 հազար դիտում է գրանցել:

Գահաժառանգը հայտնի  է նաեւ նրանով, որ մեծ գումարներ է ծախսում բարեգործության վրա: Նա նաեւ համարվում է ամենացանկալի ամուրիներից մեկը: