Դուբայում կառուցվող երկնաքերում ուժեղ հրդեհ է բռնկվել: Երկնաքերը գտնվում է աշխարհում ամենաբարձր երկնաքերից՝ Բուրջ Խալիֆից ոչ հեռու, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ գործակալության, հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, երկնաքերի ստորին հարկերում: Այդ պահին կառուցվող շինությունում եղել է երեք բանվոր, նրանք փրկվել են: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Ականատեսները հրդեհի ժամանակ գազի բալոնների պայթյունի ձայներ են լսել:











