Արարտի մարզի Հայանիստ գյուղի վարչական տարածքում մարտի 20–ին Մերսեդեսը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, այնուհետեւ վերադարձել էր մայթ եւ վրաերթի էր ենթարկել գյուղի դպրոցի տնօրեն, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին ու նույն գյուղի բնակիչ Ստելա Մեսրոպյանին։ Վարորդը դիմել է փախուստի։

Պարզվեց, որ Մերսեդեսի վարորդը Գրիգոր Մխիթարյանն է։ Նա փախուստի էր դիմել Արմավիրի ուղղությամբ, որտեղ նա բարեկամ ունի։

Փախուստի դիմածը Արմավիրից տաքսիով եկել է Ռանչպար գյուղ, որտեղից նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Պարզվեց, որ 32-ամյա Մխիթարյանը վարորդական իրավունքի վկայական չունի, իսկ մեքենան պատկանում է նրա մորը։ Բաժին կանչվեց նաեւ նրա ընկերը, որը վթարի պահին մեքենայի մեջ էր։ Նա նույնպես փախուստի էր դիմել։

Կատարվում է քննություն, Գրիգոր Մխիթարյանը կալանավորված է։