Քալիֆորնիայում չորս մարդ քիչ էր մնում զոհվեր, երբ հսկայական ալիքը նրանց նավը նետել է ամբարտակի վրա, գրում է The Daily Mirror.–ը։
Դեպքը տեղի է ունեցել Ռեդոնդո Բիչ քաղաքում։ Ականատեսները տեսագրել են, թե ինչպես է 15 մետրանոց ալիքը ծածկում փոքր առագաստանավը։ Անձնակազմի անդամները փորձել են նավի ղեկավարումը պահել, սակայն նավը կողաշրջվել է ու ալիքը այն քշել է դեպի ամբարտակ։ Իսկ մարդիկ ալիքի ուժով օդ են նետվել։
Նավի վրա գտնվողները միայն թեթեւ վնասվածքներ են ստացել։ Հրշեջ ծառայության ղեկավար Ռեդոնդո Բիչի խոսքով, փրկվածները շոկային վիճակում են։











