Իմ երգերում ես խոսել եմ ամեն ինչի մասին, ես շատ երգեր եմ գրել իմ աշխատանքի վերաբերյալ։ Ես ամեն ինչ ասել եմ՝ սիրո, ամուսնալուծության, երեխաների, որոնք չկան, պատերազմի երեխաների մասին։ Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը։
«Ինձ համար նաեւ բարդություն է սյուժե գտնել, որի մասին չի գրվել, բայց ես ուժեր ունեմ, եւ ես կգտնեմ սյուժեն։ Ես Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ եմ գրել, որը կոչվում է «Նրանք ընկան», եւ իմ թուրք ընկերներն ասացին ինձ, դու կարող էիր երգ գրել Հոլոքոստի մասին, ինչին ես պատասխանեցի՝ ամենաճիշտը ճիշտ արտահայտությունը գտնելն է, եւ այդ արտահայտությունն է՝ այն, ինչ մարդիկ անում են միմյանց, կենդանին չի անի իր նմանի հետ»,- նշել է Շանսոյնեն։
«Ես ենթատեքստով շատ երգեր ունեմ, բայց բաներ կան, որոնք ես առանձնացնում եմ՝ քննադատներն ու լրագրողները։ Որպես կանոն, լրագրողերը նկարագրում են այն, ինչ տեսնում են, իսկ քննադատները երբեմն քննադատում են մինչեւ տեսնելը»,- նշել է նա։











