Ի ծնե իմ լեզուն հայերենն է, բայց ես ծնվել եմ Ֆրանսիայում, եւ իմ գլխավոր աշխատանքային լեզուն ֆրանսերենն է։ Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրը։

«Ինձ երբեք հայ երգիչ չեն անվանում, ինձ միշտ ֆրանսիացի երգիչ են անվանում»,- նշել է կոմպոզիտորը։

Նա ասել է, որ սկսել է ռուսերեն ուսումնասիրել եւ արդեն սկսել է կարդալ։ «Այս անգամ ես որոշել եմ սովորել ռուսաց լեզուն։ Ֆրանսերեն տարբեր գրքեր կան։ Ես արդեն սկսում եմ կարդալ։ Ես բավականին երկար եմ սովորել ռուսերենը»։

Նա ասել է, որ մեծացել է ռուսախոս ընտանիքում, բայց լեզուն ավելի վաղ չի սովորել, քանի որ ինքն ու իր քույրը ստիպված են եղել ֆրանսերեն սովորեցնել իրենց ծնողներին։

«Մեզ համար ռուսերենը միշտ մոտ է եղել։ Իմ հայրը միշ ռուսերեն տառերով էր ստորագրում։ Կարելի է ասել, որ Ռուսաստան վերադառնալով, ես վերադառնբում եմ իմ նախնիների երկիր», — հստակեցրել է երգիչը։