Նույնիսկ եթե ես մի քիչ հոգնել եմ, ինձ դա չի կանգնեցնում։ Այս մասին Մոսկվայում ՏԱՍՍ-ի հեռարձակած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է առասպելական շանսոնյե Շառլ Ազնավուրը։
«Հանդիսատեսի շնորհիվ մենք երիտասարդ ենք մնում։ Ես պետք է բեմ բարձրանամ, քանի որ առաջին հերթին պետք է սիրես քո հանդիսատեսին, նա հարստացնում է մեզ, ստիպում, որ մենք դառնանք ավելի լավը, քան երեկ էինք»,- նշել է շանսոնյեն։
Ազնավուրը պարմել է, որ շարունակում է ամեն օր երգեր գրել։ «Ես միշտ մոտ 40 երգ եմ ունենում նոր ձայնասկավառակի համար։ Ամեն օր գրում եմ, բայց նախօրեին գրածներից շատերն էլ ջնջում եմ։ Ես իմ առաջին քննադատն եմ։ Ես ձգտում եմ խոսել բոլոր նրանց մասին, ովքեր բարդ վիճակում են։ Երգը գաղափարները առաջ մղելու լավ միջոց է, ավելի լավ, քան քաղաքական դատողությունները»,- շեշտել է շանսոնյեն։
«Որպես կանոն, բոլոր երկրների համերգներին ես կատարում եմ նույն երգերը , քանի որ չեն ուզւոմ, որ մարդիկ հատուկ այլ քաղաք կամ երկիր գան նոր երգ լսելու համար։ Օրինակ այստեղ շատ սիրված «Երկու կիթառ» երգը իմ երգացանկի մի մասն է նաեւ մյուս երկրներում։ Արդյոք կլինի «Հավերժ սեր» երգը ռուսերենով՝ թող անակնկալ մնա»,- ինտրիգը պահպանել է Ազնավուրը։
Հիշեցնենք, որ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին մեկ համերգ է տալու Ռուսաստանում՝ իր համաշխարհային շրջագայության շրջանակում։











