Սա ֆինանսների եւ փողի  հսկայական կիրառումն էր ընտրակաշառքի ձեւով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ անդրադառնալով իրենց պարտությանը։ Նշենք, որ ՀՎԿ–ն այս ընտրություններում ստացել է ձայների 3,7 տոկոսը։ 

«Հետեւությունների մասին կխոսենք հետագայում, սա նոր համակարգ էր, իհարկե,   ամենագլխավոր խնդիրը, որի մասին բազմիցս խոսել էինք, ֆինանսների եւ փողի  հսկայական կիրառումն էր ընտրակաշառքի ձեւով, իսկ հետեւություններ եւ վերլուծություններ կանենք եւ կտեսնենք»,–ասել է Շահգելդյանը։

Հարցին՝ ինչպես էին գնահատում իրենց շանսերը եւ արդյոք սպասելի էր նման արդյունք, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք արդեն խոսել ենք քարոզարշավի ընթացքում, ասել մեր ուղղություններն ու այս րոպեին ավելին ասել չեմ կարող»։