Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 14 մարդ, հայտնում է «Ֆոնտանկան»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պորտալի տեղեկություններով 10 մարդու մարմին հիմա քրեագետ փորձագետները հետազոտում են այն վագոնում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նաեւ երկու կայանների միջեւ գտնվող թունելում։Եւս երկու տուժած էլ մահացել է Մարիինյան հիվանդանոցում։ Հիվանդանոցի մամուլի քարտուղարի խոսքով, նրանք հիվանդանոց են հասցվել արդեն կլինիկական մահվան վիճակում ։ Եւս մեկ կին մահացել է շտապ օգնության մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին։

Նախնական տվյալներով զոհվածների մարմինների վնասվածքների բնույթը վկայում է այն մասին, որ պայթուցիկի մեջ եղել են մետաղական գնդեր ու պտուտակամերներ։ ՀԻշեցնենք, որ մետրոյի «կապույտ» ճյուղի վրա պայթյունը տեղի է ունեցել 14։40-ին։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 10, վիրավորվել 43 մարդ, այդ թվում մեկ երեխա։