Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունների կազմակերպման կասկածանքով հետախուզություն է հայտարարվել երկու մարդու նկատմամբ, հայտնել է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«Պայթյունների կազմակերպման կասկածանքով հետախուզություն է հայտարարվել երկու մարդու նկատմամբ։ Նրանցից մեկը պայթուցիկ սարքը դրել էր մետոյի վագոնում, որտեղ հետագայում այն պայթել է, իսկ երկրորդը՝ «Ապստամբության հրապարակ» կայարանում, որը հետագայում վնասազերծվել է»,- ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 14։40-ին մետրոյի «Սեննայա պլոշադ» ու «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև «կապույտ» ճյուղի վրա պայթյուն է տեղի ունեցել ։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 10, վիրավորվել 43 մարդ, այդ թվում մեկ երեխա։











