ՄԱԿ գլխավոր քարտուղար ԱՆտոնիու Գուտերեշը ցավակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին, նաեւ Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի ունեցած պայթյունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գուտերեշը շեշտել է, որ այդ «հրեշավոր արարքի» մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հիշեցնենք, որ մետրոյի վագոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 40 մարդ։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











